Twitter-ը հաստատել է, որ աշխատում է խմբագրման կոճակի վրա, որը թույլ կտա օգտատերերին փոխել թվիթերը դրանք հրապարակելուց հետո, հայտնում է BBC-ն։

Սա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ խորհրդի նոր անդամ, Tesla-ի ղեկավար Իլոն Մասկը Twitter-ում իր հետևորդներին հարցրել է, թե արդյոք նրանց հարկավոր է այդ գործառույթը:

Շատ օգտատերեր վաղուց են կոչ անում ավելացնել խմբագրելու կոճակը, բայց կան մտահոգություններ, թե ինչպես է այն իրականացվելու:

Twitter-ը հայտնել է, որ առաջիկա ամիսներին կսկսի փորձարկել գաղափարը:

Սոցիալական մեդիա ընկերության հաղորդակցման թիմը թվիթերում գրել է.

«Հիմա, երբ բոլորը հարցնում են… այո, մենք անցյալ տարվանից աշխատում ենք խմբագրման գործառույթի վրա»:

hy.armradio.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն