Ավստրիական կարմիր խաչի հովանավորությամբ, Լոռու մարզի Մեծ Պարնի բնակավայրում ստեղծվել է կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ, որում ընդգրկված կամավորների առաջին հատուկ տակտիկական վարժանքն անցկացվել է այսօր՝ Շիրակամուտ բնակավայրի միջնակարգ դպրոցի տարածքում։

Վարժանքն իրականացվել է ԼՄՓՎ հրշեջ փրկարարական ջոկատի ծառայողների հետ համատեղ և կրում էր «Ուժեղ երկրաշարժի ժամանակ աշակերտների և ուսուցիչների պաշտպանության կազմակերպում և իրականացում» խորագիրը։

Ներկա են եղել Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արամ Գրիգորյանը, ԱԻ նախարարության փրկարարական ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Հովհաննես Վերմիշյանը, փրկարարական ուժերի վարչության պետ Արմեն Գևորգյանը, Լոռու մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Սերոբ Գաբրիելյանը, Ավստրիական կարմիր խաչի դիտորդները, Կարմիր խաչի միջազգային գրասենյակի, Իտալական կարմիր խաչի, Եվրամիության կամավորականների հարցերով զբաղվող կառույցի, ՀԿԽԸ Լոռու մարզային կազմակերպության պատասխանատուները, Սպիտակ խոշորացված համայնքի ներկայացուցիչներ։

Ուսումնավարժության ընթացքում բոլոր առաջադրանքները կատարվել են պատշաճ կերպով։ Դիտորդական խումբը ուսումնավարժությունն արժանացրեց բավարար գնահատականի։






Shantnews.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն