Կանանց միամսյակը հիշարժան դարձնելու նպատակով FLYONE ARMENIA-ն 2 ավիատոմս է նվիրել անցկացված մրցույթի հաղթողին
FLYONE ARMENIA ավիաընկերությունը սույն թվականի ապրիլի 7-ին ամփոփեց մայրության եւ գեղեցկության առթիվ անցկացված մրցույթի արդյունքները:
Կանանց միամսյակը հիշարժան դարձնելու նպատակով FLYONE ARMENIA-ն երկու ավիատոմս նվիրեց անցկացված մրցույթի հաղթողին։ Ավիատոմսերը վավեր կլինեն մեկ տարի ժամկետով եւ կգործեն ցանկացած ուղղությամբ:
Մրցույթը մեկնարկել էր մարտի 8-ին և ամփոփվել ապրիլի 7-ին` FLYONE ARMENIA-ի սոցիալական հարթակներում։ Հաղթող մասնակցի ընտրությունը կատարվել է պատահականության սկզբունքով:
FLYONE ARMENIA-ն շնորհակալություն է հայտնում բոլոր մասնակիցներին և խոստանում է ավելի հաճախ իրականացնել նման մրցույթներ:
hy.armradio.am