Գյումրիի երկրորդային փողոցների ասֆալտապատումը վերջին 4 տարում իրականացվում է սուբվենցիոն ծրագրերով
Սուբվենցիոն ծրագրերով՝ կառավարություն-համայնք համագործակցության արդյունքում վերջին 4 տարիներին Գյումրի համայնքում իրականացված փողոցների կառուցման/նորոգման, ասֆալտապատման աշխատանքների վերաբերյալ տեղեկատվություն է հրապարակել Շիրակի մարզպետարանը
2022 թ․ – երկրորդային 22 փողոցների հիմնանորոգում (8,3 կմ), 1,935,752,000 դրամ (նախանական), որից պետության համամասնությունը կազմում է 45%:
2021 թ․ – երկրորդային 8 փողոցների և 1 հրապարակի հիմնանորոգում (2,8 կմ), 740,244,341 դրամ, որից պետության համամասնությունը կազմել է 40%:
2020 թ․ – երկրորդային 17 փողոցների հիմնանորոգում (5,6 կմ), 874,844,686 դրամ, որից պետության համամասնությունը կազմել է 55%:
2019 թ․ – երկրորդային 6 փողոցների հիմնանորոգում (4,6 կմ), 455,331,348 դրամ, որից պետության համամասնությունը կազմել է 55%:
Shantnews.am