Այսօր Ծաղկազարդ է
Այսօր Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Ծաղկազարդը:
Ծաղկազարդը` Հիսուս Քրիստոսի Երուսաղեմ հաղթական մուտքի հիշատակը, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին այս տարի նշում է ապրիլի 10-ին:
Տոնը տարիներ առաջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ հռչակվել է որպես մանուկների օրհնության օր:
Այս կապակցությամբ հայկական բոլոր եկեղեցիներում Սուրբ Պատարագի ավարտին կատարվելու է մանուկների օրհնության հատուկ կարգ:
1lurer.am