Ստեփանակերտի «Անտոնիա Արսլան հայ-իտալական կրթահամալիր» հիմնադրամի հիմնական մասնաշենքը վերակառուցվում է
Վերակառուցվում է Ստեփանակերտ քաղաքի «Անտոնիա Արսլան հայ-իտալական կրթահամալիր» հիմնադրամի հիմնական մասնաշենքը։ Այդ մասին հայտնում են Արցախի քաղաքաշինության նախարարությունից:

Ֆինանսավորումն իրականացվում է պետական բյուջեի միջոցներով։

Վերակառուցման աշխատանքները կատարում է «Միլենիում Գրուպ» ՍՊԸ-ն։




















