Սոթքում լարված իրավիճակը պահպանվում է, վնասվել է մոտ 60 տուն
Ադրբեջանական կողմը մոտ երկու ժամ ինտենսիվությամբ թիրախավորել է Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղի բնակելի տները։

Radar Armenia-ի թղթակիցը դեպքի վայրից հայտնում է, որ բնակիչները տարհանվել են Սոթքից։


Միայն Սոթքում վնասվել է շուրջ 60 տուն։


Թշնամու նշանառության տակ են հայտնվել նաև տրանսպորտային միջոցներ։





















