ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 23-ին ընդունել է Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցության կենտրոնական վարչության ատենապետ Համբիկ Սարաֆյանի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես տեղեկացնում են ԱԺ կայքից՝ ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորել է Հնչակյան կուսակցության ներկայացուցիչներին կուսակցության 135-ամյակի առթիվ՝ մաղթելով արգասաբեր գործունեություն:

Մտքեր են փոխանակվել Հայաստանին, Սփյուռքին և Արցախին առնչվող կենսական նշանակության հարցերի շուրջ՝ այս համատեքստում առանձնացնելով քաղաքական ուժերի միասնական գործելու անհրաժեշտությունը:

Անդրադարձ է եղել նաև ներքաղաքական իրավիճակին վերաբերող հարցերի:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն