Սեպտեմբերի 25-ին տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ են անցկացվել Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերի 17 համայնքում, իսկ Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքում անցկացվել են մեծամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ: Նշված համայնքում կայացել են համայնքի ղեկավարի և ավագանու անդամների ընտրություններ: ՏԻՄ համամասնական ընտրակարգով ընտրություններ են անցկացվել Լոռու մարզի չորս համայնքներում: Ընտրության նախնական արդյունքները արդեն հայտնի են:

ԳՅՈՒԼԱԳԱՐԱԿ

Քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը` 3 513

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ - 1 779 ձայն,

«ԱՊՐԵԼՈՒ ԵՐԿԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ - 1 731 ձայն:

ԱԼԱՎԵՐԴԻ

Քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը` 14 046

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ - 6 557 ձայն,

«ԱՊՐԵԼՈՒ ԵՐԿԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ - 6 791 ձայն,

«ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ - 340 ձայն,

«ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ - 316 ձայն:

ԼՈՌԻ ԲԵՐԴ

Քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը` 2 217:

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ - 1 254 ձայն,

«ԱՊՐԵԼՈՒ ԵՐԿԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ - 619 ձայն,

«ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ - 338 ձայն:

ՏԱՇԻՐ

Քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը` 8 298:

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ - 2 376 ձայն,

«ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔ» ԴԱՇԻՆՔ - 5 904 ձայն:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն