Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) դիտարկում է իր առաքելությունը հայ-ադրբեջանական հակամարտության գոտի ուղարկելու հնարավորությունը, ասվում է Լեհաստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ։

«Շաբաթ օրը Լեհաստանի արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Զբիգնև Ռաուն հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի ԱԳ նախարար Քեթրին Կոլոնայի հետ։

Զրույցի ընթացքում նախարարները քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի սահմանին վերջին զարգացումները և ԵԱՀԿ առաքելություն այս տարածաշրջան ուղարկելու հնարավորությունը»,- ասվում է հաղորդագրությունում։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն