Արդյոք ԵՄ դիտորդական առաքելությունը կարող է զսպել Ադրբեջանի հետագա գործողությունները: ԱԺ ճեպազրույցում այս հարցը տրվեց ՔՊ պատգամավորներին:

«Այո՛, Ադրբեջանը պետք է դուրս գա այս տարածքից, որովհետև ՀՀ տարածքային ամբողջականությունը սակարկման ենթակա չէ: Այդ առաքելությունը, մեր կարծիքով, կնպաստի կայունացմանը և լրացուցիչ ևս մեկ զսպող գործոն կլինի ադրբեջանական հնարավոր ագրեսիայի համար»,- ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:

Թե հստակ երբ է տեղակայվելու առաքելությունը, հայտնի չէ:

«Քննարկման փուլում է, բայց պետք է տեղի ունենա հոկտեմբերին: Ակնկալում ենք մինչև ամսվա վերջ»,- ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն էլ նշեց, որ զորքերի հետքաշման պահանջը նաև միջազգային գործընկերների գլխավոր շեշտադրումներից է:

«Ֆրանսիական, ամերիկյան կողմից վերջերս հնչեց զորքերի հետքաշման պահանջ: Թե ինչու սա արձանագրված չէ այս հայտարարության մեջ, որովհետև արձանագրված են մեխանիզմներ, որոնք պետք է բերեն դրան: Իսկ մի շարք այլ հայտարարություններում սա արձանագրված է»,- ասաց նա:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն