Ադրբեջանի հետ բանակցությունները շարունակվում են, և Պրահայի հանդիպմանը հաջորդած հայտարարությունից հետո այս առումով որևէ զարգացում չկա։ Նոր զարգացումների դեպքում, ինչպես և նախկինում, հանրությանը պատշաճ կերպով տեղյակ կպահենք, հայտնել է ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը:

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեվլութ Չավուշօղլուն հայտարարել էր, թե, իբր, Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել Ադրբեջանի առաջարկած հինգ սկզբունքների շուրջ: Թուրքիայի ԱԳՆ ղեկավարի խոսքով՝ խաղաղության պայմանագրի բացակայության պարագայում «սադրանքները կշարունակվեն»։

Չավուշօղլուն կրկին հայտարարել է, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունները հնարավոր չէ անկախ դիտարկել Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացից:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն