Բաքուն Երևանին ներկայացրել է խաղաղության պայմանագրի ընդլայնված տարրերը և այժմ պատասխան է սպասում Հայաստանից։ Այս մասին Բիշքեկում հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։

«Ադրբեջանը շահագրգռված է Հայաստանի հետ բանակցություններում առաջընթացով, մասնավորապես, խաղաղ պայմանագրի կնքմամբ, հաղորդակցությունների բացմամբ եւ սահմանի սահմանազատմամբ», - ընդգծել է Բայրամովը, փոխանցում է Yerevan.today-ը։ 

Հիշեցնենք՝ Բրյուսելում հոկտեմբերին նախատեսվում է անցկացնել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ սահմանազատման հանձնաժողովի երրորդ նիստը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն