Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) պատրաստ է իր դիտորդներին ուղարկել Հայաստան, դրա համար անհրաժեշտ է Հավաքական անվտանգության խորհրդի (ՀԱԽ) որոշումը, չորեքշաբթի Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանն ասաց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Անմիջապես այն բանից հետո, երբ Հայաստանը խնդրեց հրավիրել ՀԱՊԿ արտահերթ գագաթնաժողով, այն կայացավ, որոշվեց Հայաստան ուղարկել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին, Միացյալ շտաբի ղեկավարին։ Գնացել են այնտեղ, առաջարկություններ են բերել, այս առաջարկությունները մեր ձեռքում են արդեն մեկ ամսից ավելի։ Նրանք նախատեսում են ՀԱՊԿ դիտորդների դիտորդական առաքելություն ուղարկել Հայաստանի տարածք՝ Ադրբեջանի հետ սահման»,- ասել է Լավրովը։

Նա նշել է, որ միակ բանը, որ պահանջվում է, ՀԱԽ որոշումն է, որը պետք է հրավիրի ՀԱՊԿ նախագահը։

Լավրովն առաջարկել է դիտարկել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները՝ հաշվի առնելով Եվրոպայում առաջնորդների վերջին շփումները։

«Ռուսաստանը պատրաստ է իր ներդրումն ունենալ Բաքվի, Երևանի և Մոսկվայի միջև եռակողմ պայմանավորվածությունների իրականացմանը, քննարկելու, թե էլ ինչ պետք է անել», — ասել է Լավրովը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն