Հոկտեմբերի 14-ին Աստանայում, ԱՊՀ միջոցառումների շրջանակում, եռակողմ բանակցություններ են տեղի ունեցել Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի, Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի արտաքին կապերի գերատեսչության ղեկավար Ջեյհուն Բայրամովի միջև։

Ինչպես ասված է ՌԴ ԱԳՆ տարածած հայտարարության մեջ, նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն ուղղված համատեղ ջանքերը։

«Մենք վերահաստատեցինք մեր հանձնառությունը՝ համակողմանիորեն հետևելու Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, հունվարի 11-ին և 2021 թվականի նոյեմբերի 26-ի հայտարարությունների բոլոր դրույթներին»,- ասված է հաղորդագրության մեջ։

Առարկայական քննարկվել է տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցերի վերաբերյալ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի գծով, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հանձնաժողովի աշխատանքի վերաբերյալ՝ Ռուսաստանի խորհրդատվական աջակցությամբ։

«Առանձին ուշադրություն է դարձվել Ադրբեջանի և Հայաստանի միջեւ խաղաղ պայմանագրի կնքման շուրջ բանակցությունների ընթացքին»,- ասված է հաղորդագրության մեջ։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում շարունակել եռակողմ շփումները տարբեր մակարդակներով։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն