Ադրբեջանը դատապարտել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վերջին հայտարարությունները՝ մեղադրելով նրան «կողմնակալ» լինելու մեջ, հայտնում էՖրանս պրեսը։

ֆրանսիական հեռուստատեսությանը տված մեկնաբանությունում Մակրոնն ասել էր, որ «Ադրբեջանը սարսափելի պատերազմ է սկսել՝ բազմաթիվ զոհերով, դաժան տեսարաններով և հետ է գրավել Ղարաբաղի տարածքը»։

«Վերջերս Ադրբեջանը մի քանի հարձակում է սկսել սահմանի երկայնքով (Հայաստանի հետ): Մենք դատապարտել ենք նրանց։ Մենք չենք լքի հայերին»,- ասել էր Մակրոնը։

Դիտողությունները «անընդունելի և կողմնակալ էին», այսօր ասել է Բաքվի արտաքին գործերի նախարարությունը՝ հավելելով, որ «Ադրբեջանը ստիպված է վերանայել Ֆրանսիայի ջանքերը՝ միջնորդելու հայ-ադրբեջանական բանակցություններում»։

Անցյալ շաբաթ Եվրամիությունը հայտարարել էր «ԵՄ քաղաքացիական առաքելության» մասին Հայաստանում՝ օգնելու իրականացնել սահմանազատման հերցերը:

Որոշումը կայացվել է հոկտեմբերի 6-ին Պրահայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հանդիպման ժամանակ։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն