ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թվիթերի իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին անցակետեր բացելու որոշման նախագծին։

«Արևելյան Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապն ապահովելու նպատակով հայ-ադրբեջանական սահմանին 3 անցակետ բացելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը մի քանի ամիս է, ինչ պաշտոնապես շրջանառվում է։ Հայաստանի կառավարությունը սպասում է Ադրբեջանի դրական արձագանքին»,- այս մասին Twitter-ում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ավելի վաղ հայտարարել էր, որ եթե Հայաստանը չկատարի իր պարտավորությունները 2020թ. նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության շրջանակներում, ապա Բաքուն իրեն իրավունք է վերապահում համարժեք պատասխան տալ:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն