ԱՄՆ-ի վերջնական նպատակը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների խաղաղ կարգավորումն է, ամենօրյա ճեպազրույցում ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի քարտուղարի գլխավոր տեղակալ Վեդանտ Պատելը։

Մամուլի խոսնակին խնդրել են մեկնաբանություններ տալ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունների վերաբերյալ ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումից հետո: Հարցին, թե դա կօգնի՞ երկարամյա խաղաղություն հաստատել տարածաշրջանում, Փաթելն ասել է. «Դա մեր հույսն է»:

«Եվ դա մի բան է, որի համար քարտուղարը և դեսպան Ռիկերը և մյուսները շարունակում են պնդել այս հարցը քննարկելիս: Ես չեմ ուզում առաջ ընկնել այդ գործընթացից, բայց, իհարկե, այստեղ մեր վերջնական նպատակը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների խաղաղ կարգավորումն է»,-ասել է խոսնակը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն