Չինաստանը մտահոգված է Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի և դրա հումանիտար ազդեցության վերաբերյալ։

«Մենք կարծում ենք, որ Լաչինի միջանցքի շուրջ վեճերը պետք է լուծվեն երկխոսության և խորհրդակցությունների միջոցով։ Ռուսաստանն այս հարցում մեծ աշխատանք է կատարել և դրական առաջընթաց է գրանցել, ինչը Չինաստանը ողջունում է։ Մենք հույս ունենք, որ Ռուսաստանի և այլ համապատասխան կողմերի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև Լաչինի միջանցքի շուրջ վեճերը կարող են լուծվել որքան հնարավոր է շուտ»,- ասել է դեսպան Գենգ Շուանգը Լաչինի միջանցքի վերաբերյալ Անվտանգության խորհրդի քննարկման ժամանակ։

«Հայաստանն ու Ադրբեջանը հարեւաններ են, և համագործակցության միջոցով ընդհանուր անվտանգությունն ու ընդհանուր զարգացումն իրականացնելը համապատասխանում է երկու երկրների հիմնարար շահերին։ Վերջին տարիներին Հայաստանը, Ադրբեջանը և Ռուսաստանը հաջորդաբար չորս համատեղ հայտարարություն են տարածել՝ համապատասխանաբար պայմանավորվածություններ ձեռք բերելով ռազմական գործողությունների դադարեցման, տնտեսական և տրանսպորտային համագործակցության և սահմանային հարցերի շուրջ՝ արտացոլելով վեճերը քաղաքական և դիվանագիտական միջոցներով լուծելու երկու երկրների քաղաքական կամքը»,- ասել է դեսպանը։

«Չինաստանն աջակցում է ցանկացած դիվանագիտական ջանքերին, որոնք կօգնեն հասնել այդ նպատակին ու նաև կառուցողական դեր կխաղան այս հարցում»,- ասել է նա։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն