Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի ճեպազրույցի ժամանակ «Վերելք» գործակալությունն անդրադարձավ ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի տեղակալի հայտարարությանը տարածաշրջանում հանքավայրեր այցելություններ կազմակերպելու չափանիշների հստակեցման վերաբերյալ:

«Ադրբեջանի կողմից եռակողմ հայտարարությամբ սահմանված պարտավորության կոպիտ խախտումը դադարեցնելու համար ինչո՞ւ պետք է սահմանվեն նոր պարտավորություններ»,- հետաքրքրվեց լրագրողը:

«Որովհետև այդպես ճիշտ են համարում փորձագետները: Ես հավելելու ոչինչ չունեմ»,- նշեց Զախարովան:

Նրա խոսքով՝ դա քաղաքական հարց չէ, այլ փորձագետների աշխատանքի հետ կապված հարց:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն