Հայաստանը կոչ է անում ՄԱԿ-ին, ԵԱՀԿ-ին և Մինսկի խմբին առաքելություն ուղարկել Լաչինի միջանցք
Երևանը կոչ է անում ՄԱԿ-ին, ԵԱՀԿ-ին և ԵԱՀԿ Մինսկի խմբին գնահատող առաքելություն ուղարկել Լաչինի միջանցք, որը Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհն է և արգելափակված է Ադրբեջանի կողմից, հինգշաբթի օրը ճեպազրույցում հայտարարել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Արմեն Գրիգորյանի կարծիքով՝ անհրաժեշտ է միջազգային առաքելություն «առկա ճգնաժամը կարգավորելու համար»:



















