Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին սպասվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայությունը, սակայն եռակողմ հանդիպում նախատեսված չէ, ՌԻԱ Նովոստիին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

ԱՊՀ երկրների ղեկավարները երկուշաբթի օրը Սանկտ Պետերբուրգում կհավաքվեն ոչ պաշտոնական գագաթնաժողովի համար, որը նախատեսված է անցկացնել դեկտեմբերի 26-27-ը։

«Այո, նրանց (Ալիևին և Փաշինյանին — խմբ.) սպասվում է, բայց եռակողմ հանդիպում նախատեսված չէ»,- ասել է Պեսկովը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն