Լեռնային Ղարաբաղի ժողովրդին աջակցելու նպատակով աշխատանքային խումբ ձևավորելու որոշում է կայացվել՝  փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ, որի խնդիրը ԼՂ իշխանությունների հետ հումանիտար հարցերի մշտադիտարկումն իրականացնելը և անհրաժետության  հրատապ աջակցություն ցուցաբերելն է լինելու՝ այդ թվում միջազգային կազմակերպությունների օգնությամբ, կառավարության այսօրվա նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Կառավարության նիստի օրակարգում ներառված է Լեռնային Ղարաբաղին 4 մլրդ դրամի լրացուցիչ աջակցություն ցուցաբերելու հարցը: ԼՂ բնակչությանը անհրաժեշտ հումանիտար սոցիալ-հոգեբանական օգնություն ցուցաբերելը բացարձակ անհրաժեշտություն է և հումանիտար ճգնաժամի միջազգային հանրահռչակումը նույնպես կառավարության աշխատանքի մի մասը պետք է դառնա»,-ասել է Փաշինյանը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն