Եվրամիությունն ի գիտություն է ընդունում Արդարադատության միջազգային դատարանի (ՄԴԴ) կողմից տրված պարտավորեցնող հրամանը՝ նշելով, որ Ադրբեջանը պետք է ձեռնարկի իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցները՝ Լաչինի միջանցքով երկու ուղղություններով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժն ապահովելու համար։

Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության Նաբիլա Մասրալին հայտարարության մեջ ասվում է.

«ԵՄ-ն շարունակում է անհանգստացած մնալ Լաչինի միջանցքում շարունակվող խոչընդոտների և տեղի քաղաքացիական բնակչության համար դրանից բխող մարդասիրական հետևանքների կապակցությամբ: Միջանցքի օգտագործման վերաբերյալ Ադրբեջանի բոլոր մտահոգությունները կարող են և պետք է լուծվեն բացառապես երկխոսության միջոցով»,- ասել է նա։

«ԵՄ-ն կրկնում է Ադրբեջանի իշխանություններին և բոլոր պատասխանատուներին՝ երաշխավորելու Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորություններին համապատասխան: Մենք նաև ընդգծում ենք կենսական անհրաժեշտությունը. ապահովել տուժած բնակչությանը գազի, էլեկտրաէներգիայի և այլ ծառայությունների անխափան մատակարարում»,- ասել է մամուլի խոսնակը։

«ԵՄ-ն շարունակում է ներգրավված լինել, այդ թվում՝ ամենաբարձր մակարդակով, աջակցելու ջանքերին՝ ուղղված Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության ամրապնդմանը»,- եզրափակել է նա:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն