«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն այսօր կհայտարարի իր հրաժարականի մասին:

Երեկոյան Երևանի քաղաքապետարան են ժամանելու վարչական շրջանների ղեկավարները, քաղաքապետարանի վարչությունների ու բաժինների պետերը, որոնց Սարգսյանը պատրաստվում է հրաժեշտի խոսք ասել:

Մամուլում դեռ երեկվանից լուրեր են շրջանառվում Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի հնարավոր հրաժարականի հետ կապված:

Լուրը ո՛չ ավագանու անդամներն են հաստատում, ո՛չ լրատվական բաժինը, միայն նշում են, որ հստակ տեղեկատվություն չունեն և որ մինչև հրաժարականը պաշտոնապես չհրապարակվի՝ այդ մասով ոչինչ չեն կարող ասել:

Ըստ տեղեկությունների՝ հրաժարականի դիմումներ են ներկայացրել նաև Սարգսյանի նշանակած կադրերը:

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետի ընտրությունները նախատեսված են սեպտեմբերին, արտահերթ ընտրությունների մասին այս պահին դեռ որոշում չկա:

Civic.am-ի տեղեկություններով՝ Հրաչյա Սարգսյանը աշխատանքի կանցնի պետական այլ կառույցում։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն