Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի հիմնադիր Ալվինա Աղաբաբյանը, արձագանքելով ԱԱԾ տարածած հայտարարությանը,  գրում է.

«Անցել է երկու օր։

Որևէ տեղեկություն, փաստ չկա այն մասին, որ թշնամին հետ է քաշվել կամ հետ է շպրտվել Տեղ գյուղի տարածքից։

Հակառակը․ ցանցը ողողված է նկարներով, որտեղ հստակ երեևում է՝ ինչպես են ադրբեջանցիները տեխնիկայի օգնությամբ ինժեներական աշխատանքներ կատարում և դիրքավորվում։

Այսօր ԱԱԾ հաղորդագրություն է տարածում, թե «Տեղ-Կոռնիձոր հատվածում հանդիպում է տեղի ունեցել ՀՀ և ԱՀ ներկայացուցիչների մասնակցությամբ և իրականացվել սահմանի ճշգրտման աշխատանքներ, որի արդյունքում տվյալ հատվածում իրավիճակը էականորեն բարելավվել է»։

Հարց - ու՞մ համար է իրավիճակը բարելավվել․․․»։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն