Պետք է լինի Արցախյան հիմնախնդրի բանակցային և համապարփակ կարգավորում. Նենսի Փելոսի
Պետք է լինի Արցախյան հիմնախնդրի բանակցային, համապարփակ և տեւական կարգավորում, որպեսզի մենք կարողանանք ճանապարհ հարթել դեպի խաղաղություն և անվտանգություն, Կոնգրեսի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառման ժամանակ ասել է Ներկայացուցիչների պալատի անդամ, նախկին խոսնակ Նենսի Փելոսին։
«Մի սխալվեք. Հայ ժողովրդին աջակցությունը երկկուսակցական է. Ամերիկան այնտեղ կլինի, քանի որ Հայաստանը կարևոր ճակատ է պահում ավտոկրատիայի դեմ ժողովրդավարության պայքարում: Մենք դա տեսանք, երբ այնտեղ էինք»,- ասել է նա:
Հիշելով անցյալ տարի իր այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ Փելոսին ասել է, որ դա «կյանք փոխող փորձառություն» էր՝ ընդգծելով, որ անհրաժեշտ է ապահովել, որ նման վայրագություններն այլևս երբեք չկրկնվեն։