Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Բերտ-Յան Ռուիսենը Նիդերլանդներում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանի և ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանի հետ հետ այցելել է Սյունիք, ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է Արսեն Թորոսյանը։



«Գորիսում մեզ ընդունեց Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը` ներկայացնելով անվտանգային իրավիճակը մարզում: Հատուկ կարևորվեց Եվրոպական միության դիտորդական առաքելության տեղակայումը Սյունիքի մարզում:



Հաջորդիվ հանդիպեցինք արցախցի երիտասարդ բժիշկների հետ, որոնք Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումից հետո չեն կարողանում վերադառնալ Արցախ և կատարել իրենց առաքելությունը` բժշկական ծառայություններ մատուցել Արցախի ժողովրդին:



Սյունիքի մարզ այցի ավարտին եղանք Լաչինի միջանցքի սկզբնամասում, որտեղ Եվրոպական խորհրդարանի պատգամավորը անձամբ ականատես եղավ իրավիճակին»,- գրել է պատգամավորը։



Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն