«Միմինո» հայ-վրացական խոհարարական-մշակութային փառատոնը՝ Դիլիջանում (լուսանկարներ)
Դիլիջանում մեկնարկել է «Միմինո» հայ-վրացական խոհարարական-մշակութային փառատոնը, հայտնում են Դիլիջանի համայքապետարանից։

Փառատոնի 4 հիմնական գոտիներում ներկայացված են.

- Հայկական և վրացական ուտեստների պատրաստման և ներկայացման տաղավարներ,
- Արվեստի և արհեստագործական արտադրանքի ներկայացման տաղավարներ,
- Երաժշտական-գեղարվեստական մասի ներկայացման տաղավար,
- Մրցույթային հանձնաժողովի / դատավարական տաղավար:


«Միմինո» հայ-վրացական մշակութային և խոհանոցային փառատոնը կազմակերպվում է ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ։























