Վոլեյբոլի Եվրոպայի Մ16 տղաների առաջնությանը 16 թիմեր կմասնակցեն. կայացել է վիճակահանությունը
Երևանում հուլիսի 23-ից օգոստոսի 3-ը կանցկացվի վոլեյբոլի Եվրոպայի մինչև 16 տարեկան տղաների առաջնությունը, որին Հայաստանի և ևս 15 երկրի ներկայացուցիչներ կմասնակցեն: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:
Երևան կժամանեն Ֆրանսիայի, Լեհաստանի, Իտալիայի, Հունգարիայի, Լատվիայի, Չեխիայի, Թուրքիայի, Բուլղարիայի, Իսպանիայի, Ուկրաինայի, Ավստրիայի, Հունաստանի, Սերբիայի, Սլովենիայի և Ռումինիայի պատվիրակները՝ առաջնությանը մասնակցելու նպատակով:
Արդեն կայացել է առաջնության վիճակահանությունը, որի արդյունքներով Հայաստանի հավաքականի ենթախմբում ընդգրկվել են Լեհաստանի, Սլովենիայի, Ավստրիայի, Իսպանիայի, Լատվիայի, Ռումինիայի և Հունաստանի հավաքականները: Երկրորդ ենթախումբը գլխավորել է Իտալիայի հավաքականը:
Ենթախմբերում 1-2-րդ տեղեր զբաղեցրած թիմերը կմրցեն կիսաեզրափակիչ փուլում: