Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ հասարակական տրանսպորտի ավելի անարգել երթևեկությունն ու տրանսպորտային հոսքերի անընդհատությունն ապահովելու նպատակով կիրականացվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ։

  • Արգիշտի փողոցից դեպի Մաշտոցի պողոտա և Հաղթանակի կամուրջ խաչմերուկ ուղղությամբ.

Բոլոր տիպի տրանսպորտային միջոցներին թույլատրվում է խաչմերուկը հատել 1-ին երթևեկելի գոտուց ուղիղ և աջ, իսկ 2-րդ երթևեկելի գոտուց ուղիղ և ձախ ուղղություններով։

  • Արգիշտի փողոցից դեպի Իտալիա և Գր․ Լուսավորիչ փողոցների խաչմերուկ ուղղությամբ.

Բոլոր տիպի տրանսպորտային միջոցներին թույլատրվում է խաչմերուկը հատել 1-ին, 2-րդ և 3-րդ երթևեկելի գոտիներից դեպի աջ դեպի Գր․ Լուսավորիչ փողոց, իսկ 4-րդ երթևեկելի գոտուց ուղիղ դեպի Իտալիայի փողոց:

  • Գր․ Լուսավորիչ և Արգիշտի փողոցների խաչմերուկ.

Գր․ Լուսավորիչ փողոցից ձախ շրջադարձը դեպի Արգիշտիի փողոց արգելվել է: Բոլոր տիպի տրանսպորտային միջոցներին թույլատրվում է խաչմերուկը հատել 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ գոտիներից միայն դեպի ուղիղ՝ դեպի Գր․Լուսավորիչ փողոց-Մաշտոցի պողոտա խաչմերուկ։

  • Գր․ Լուսավորիչ Մաշտոցի պողոտա խաչմերուկ, դեպի Հաղթանակ կամրջի ուղղությամբ.

Բոլոր տիպի տրանսպորտային միջոցներին թույլատրվում է խաչմերուկը հատել 1-ին գոտուց աջ դեպի Մաշտոցի պ․, 2-րդ և 3-րդ գոտիներից ուղիղ դեպի Պարոնյան փողոց, իսկ 4-րդ և 5-րդ գոտիներից ձախ՝ դեպի Հաղթանակի կամուրջ։



Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն