ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն խոսել է «Չելսիի» հարձակվող Ժոաու Պեդրուի հետ տեղի ունեցած միջադեպի մասին՝ թիմի 0:3 հաշվով պարտությունից հետո, ինչպես նաև մեկնաբանել փարիզյան ակումբի կրած պարտությունը աշխարհի ակումբային առաջնության եզրափակչում։

«Խաղը մեզ համար շատ դժվար էր արդեն առաջին իսկ րոպեներից։ «Չելսին» ավելի շատ էներգիա ուներ, իսկ Քոուլ Պալմերը հիանալի էր։

Խաղի վերջում ստեղծվեց մի իրավիճակ, որից, կարծում եմ, բոլորը կարող էին խուսափել։ Իմ նպատակը միշտ խաղացողներին հանդարտեցնելն է։ Ամենավերջում բախումներ եղան, և ես փորձում էի խուսափել դրանից։ Ես նաև տեսա, թե ինչպես է Մարեսկան ինչ-որ մեկին հրում… Ես խնդիր չունեմ իմ էմոցիաները կառավարելու հարցում։ Դա մի իրավիճակ էր, որից բոլորը կարող էին խուսափել։ Ես կփորձեմ կանխել դրա զարգացումը։ Կրկնում եմ՝ դա լավագույն որոշումը չէր, և այս մասով ավելացնելու ոչինչ չունեմ»,- Էնրիկեի խոսքերն է մեջբերում Marca-ն։

Հիշեցնենք, որ խաղի ավարտից հետո քաշքշուկ սկսվեց երկու ակումբների խաղացողների միջև, որի ժամանակ միջամտեց Լուիս Էնրիկեն՝ գետնին տապալելով «ազնվականների» հարձակվող Ժոաու Պեդրուին։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն