Էլեգանտություն, հզորություն և տեխնոլոգիական առաջընթաց. այս ամենը մեկ մեքենայում։ Lexus-ը ներկայացնում է իր նոր ամբողջապես էլեկտրական մոդելը՝ RZ-ը։ Սա ավտոմոբիլային նոր դարաշրջանի մեկնարկն է՝ շքեղության և հարմարավետության կատարյալ համադրությամբ։ Նման մեքենա ունենալն այլևս երազանք չէ։ 

Lexus RZ 350 մոդելը ունի 224 ձիաուժ հզորություն և մեկ լիցքավորմամբ անցնում է մինչև 568 կիլոմետր ճանապարհ, իսկ RZ 500 մոդելը 380 ձիաուժով ապահովում է մինչև 500 կիլոմետր անցանելիություն։ Պորտուգալիայի Ֆարո քաղաքում տեղի ունեցավ պրեմիում դասի այս ամբողջապես էլեկտրական մոդելի պաշտոնական շնորհանդեսը:

«Սա այն գլուխգործոցն է, որը մենք ներկայացնում ենք 2025-2026 թվականին Կովկասի շուկայում։ Եվ մենք շատ հպարտ ենք», -ասում է «Լեքսուս»-ի ֆինանսական տնօրեն Իրակլի Լեկիշվիլին:

Նորարարական մոդելը կատարելագործված ղեկանիվի հետ, էլեկտրոնային ազդանշանների շնորհիվ ապահովում է վարորդի ու մեքենայի գերզգայուն կապը, ինչն էլ բարելավում է մեքենայի կառավարման որակը՝ վարորդին հաղորդելով ինքնավստահության առավելագույն չափաբաժին։  Lexus-ի վերջին սերնդի անվտանգության փաթեթն օգնում է կանխել բախումները, ճանաչել հետիոտնին, հեծանվորդին, այլ մեքենաները: Սա տեխնոլոգիա է, որն ապահովում է ոչ միայն անվտանգություն, այլ նաև հանգիստ հոգեվիճակ։

Մինիմալիստական դիզայնով այս մեքենան ստեղծված է ապահովելու հարմարավետ ու հանգիստ մթնոլորտ՝ նույնիսկ ամենաերկար ուղևորությունների համար։ Ու հենց այդ ճանապարհներն են շուտով Lexus RZ-ին բերելու Հայաստան, որտեղ էլ վարորդներն սեփական փորձով կզգան այս բացառիկ մեքենայի նորարարությունն ու հարմարավետությունը:

«Բոլոր նրանք, ովքեր այդքան երկար սպասել են այս մեքենային, շտապեմ ուրախացնել. մեքենան շուտով՝ 2026 թվականին հասանելի կլինի «Lexus Երևան» ավտոսրահում»,-վստահեցնում է «Լեքսուս Երևան»-ի վաճառքի խորհրդատու Վլադ Պողոսյանը:

Lexus RZ-ը Հայաստանում շուտով կդառնա այն նշաձողը, որը կբարձրացնի էլեկտրական ավտոմոբիլների ստանդարտները։ Մեքենան կներկայացնի նոր մոտեցում՝ համատեղելով տեխնոլոգիական առաջադիմությունը և բարձրակարգ շքեղությունը՝ նաև հայ վարորդների համար։



Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն