Քիչ առաջ Մարտի 1-ի գործով մեղադրանք առաջադրվեց ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանին. ArmLur.am
ArmLur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն քիչ առաջ Մարտի 1-ին քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանին ու ևս մեկ նախկին պաշտոնատար անձի։ Քիչ անց այլ մանրամասներ կհայտնենք։ Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ մեզ հասած տեղեկությունների համաձայն Հակակոռունցիոն կոմիտեում 2008-ի Մարտի 1-ի քրեական վարույթով ուշագրավ գործընթացներ են սպասվում: Ասել է, թե նախաքննական մարմինը բացի նախկին պաշտոնյաների գործերը դատարան ուղարկելուց այլ գործընթացների էլ է նախապատրաստվում։






































