Հայաստանը ներկայացնող գեղասահորդուհի Կարինա Ակոպովան մեկնաբանել է մասնակցությունը Միլանում անցկացվող ձմեռային Օլիմպիական խաղերի ծրագրով գեղասահքի մրցման որակավորման փուլին Արա Գեւորգյանի հեղինակած «Արցախ» ստեղծագործության համանուն ծրագրով։ «Տպավորությունները գերազանց են։ Ուրախ ենք, որ կարողացանք այս ստեղծագործությամբ հանդես գալ»,- ասել է Կարիան Ակոպովան NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում։ Կարինա Ակոպովա - Նիկիտա Ռախմանին սպորտային զույգը գրավեց 12-րդ տեղը եւ հաղթահարեց որակավորման փուլի արգելքը: Առաջին անգամ Օլիմպիական խաղերին մասնակցող եւ Հայաստանը ներկայացնող սպորտային զույգն ապահովեց մասնակցությունը փետրվարի 16-ին անցկացվելիք ազատ ծրագրին: Օլիմպիական խաղերի կարճ ծրագրում որակավորման փուլը հաղթահարեց լավագույն 16 զույգը: Հիշեցնենք, որ Ադրբեջանը ՄՕԿ-ին բողոք էր ներկայացրել Հայաստանի օլիմպիական զույգի կարճ ծրագրի «Արցախ» անվան վերաբերյալ: Միջազգային օլիմպիական կոմիտեն բավարարել էր բողոքը եւ փոխել ծրագրի անունը պաշտոնական ցանկում, նշելով՝ Արա Գեւորգյանի ստեղծագործություն: Չնայած Ադրբեջանի ջանքերին, «Արցախ» ստեղծագործությունը Միլանի Ice Skating Arena-ում հնչեց, բայց ներկայացվեց որպես «Արա Գեւորգյանի ստեղծագործություն»:

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն