Իտալիայի Ա սերիայի 26-րդ տուրում «Ինտերը» «Վիա դել Մարե» ստադիոնում 2:0 հաշվով հաղթեց «Լեչեին»։

«Ներաձուրիից» 75-րդ րոպեին հաշիվը բացեց Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը` ընթացիկ մրցաշրջանում խփելով երկրորդ գոլը։

37-ամյա ֆուտբոլիստը փոխարինման էր դուրս եկել 60-րդ րոպեին։

Քրիստիան Կիվուի գլխավորած թիմից աչքի ընկավ նաև Մանուել Ականջին։

«Ինտերը» 12-րդ տուրում քաղաքային դերբիում «Միլանին» պարտվելուց հետո Ա սերիայի հաջորդ 14 խաղերում տարել է 13 հաղթանակ, գրանցել 1 ոչ-ոքի։

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն