Վահե Մակարյանը գրում է. Գլխավոր դատախազությունը 2000-2019 թթ. ՊԵԿ-ում և Ոստիկանությունում տարբեր պաշտոններ զբաղեցրած և այդ ընթացքում դոլարով միլիոնատեր դարձած Միհրան Դավթյանից պահանջում է բռնագանձել՝ ▫️14 անշարժ գույք. ▫️6 տրանսպորտային միջոց. ▫️2 իրավաբանական անձանցում մասնակցություն. ▫️Բանկերում ներդրված 792 հազար դրամ և 24 հազար ԱՄՆ դոլար ավանդ. ▫️5 միլիոն դրամ չվերադարձված փոխառության պահանջի իրավունք. ▫️270 միլիոն 151 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ. ▫️796 միլիոն 825 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով: Հ.Գ. Իսկ գլխավոր դատախազությունը էս մարդու (Միհրան Դավթյանի) որդուց` ՊԵԿ օպերվարչության պետի տեղակալ, մի կերպ աշխատավարձով ծերը ծերին հասցնող և ահավոր ազնիվ ու մաքրամաքուր անձնավորություն Սարգիս Դավթյանից ոչինչ չունի՞ պահանջելու:

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն