«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան պատմել է, թե ինչպես է ֆրանսիական «Պարի Սեն Ժերմենը» փորձել ձեռք բերել կատալոնական ակումբի և Իսպանիայի ազգային հավաքականի վինգեր Լամին Յամալին։ Ավելի վաղ մամուլում լուրեր էին շրջանառվում երիտասարդ տաղանդի նկատմամբ փարիզյան ակումբի հետաքրքրության մասին։ «Երկու տարի առաջ ՊՍԺ-ն մեզ 250 միլիոն եվրո առաջարկեց Լամին Յամալի համար: Մենք մերժեցինք: Այն ժամանակ նա 17 տարեկան էր, և ոմանք մեզ պարզապես խենթ էին համարում»,- Լապորտայի խոսքն է մեջբերում հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն՝ հղում կատարելով Jijantes FC-ին: Նշենք, որ Լամին Յամալը «Բարսելոնայի» գլխավոր թիմում հանդես է գալիս 2023 թվականի ապրիլից: Իսպանացին իր նորամուտը նշել է 15 տարեկան 290 օրականում։ Ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը բոլոր մրցաշարերում «կապտանռնագույնների» կազմում անցկացրել է 33 հանդիպում՝ դառնալով 15 գոլի և 14 արդյունավետ փոխանցման հեղինակ։

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն