ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության երրորդ խաղում գործող գավաթակիր «Ինտեր Մայամին» արատագնա խաղում 2:1 հաշվով հաղթել է «Դիսի Յունայթեդին»։

Հյուրերի երկրորդ գոլը 27-րդ րոպեին խփել է թիմի ավագ և առաջատար, լեգենդար հարձակվող Լիոնել Մեսին։

«Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիրը կարիերայում խփած գոլերի քանակը հասցրել է 899-ի։

Խավիեր Մասկերանոյի գլխավորած թիմից աչքի է ընկել նաև Արգենտինայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ռոդրիգո Դե Պոլը։

Տանտերերից հաշիվը կրճատել է Տայ Բարիբոն։

«Ինտեր Մայամին» 6 միավորով 4-րդ տեղ է բարձրացել արևելյան կոնֆերենցիայում։ «ԴիՍի Յունայթեդը» նույն գոտում 3 միավորով 8-րդն է։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ