Քարոզարշավը կսկսվի մայիսի 8-ին և կտևի մինչև հունիսի 5-ը
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը փետրվարի 9-ի արտահերթ նիստում հաստատել է 2026 թվականի հունիսի 7-ին նշանակված ԱԺ հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը։ Այսպիսով, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ կուսակցությունը, կուսակցությունների դաշինքը ընտրություններին մասնակցելու համար օգտահաշիվ ստանալու նպատակով էլեկտրոնային եղանակով դիմում է ներկայացնում Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ փետրվարի 9-ից մինչև ապրիլի 23-ը։
Կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները գրանցման համար փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնում են ապրիլի 13-ից մինչև ապրիլի 23-ը, ժամը 18:00։
Կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների գրանցումը կատարվում է ապրիլի 23-ից մինչև մայիսի 3-ը, ժամը 18:00-ն։
Ընտրություններին մասնակցող կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին հերթական համարները Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից վիճակահանությամբ տրամադրվում են մինչև մայիսի 3-ը։
Կուսակցության, կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակներում ընդգրկված պատգամավորի թեկնածուներն իրենց գույքի և եկամուտների մասին հայտարարագիրը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնում են մինչև մայիսի 13-ը։
Կուսակցությունները, կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցությունները՝ կուսակցության գույքի և եկամուտների մասին հայտարարագիրը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնում են մինչև մայիսի 13-ը։
Նախընտրական քարոզչության ժամանակահատվածն է՝ մայիսի 8-ից հունիսի 5-ը»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
Այս թեմայով կարդացեք
Թողնել մեկնաբանություն
Գրել մեկնաբանություն
Գովազդ






































