ԱՄՆ-ն հարվածել է Նաթանզի միջուկային օբյեկտին բունկեր պայթեցնող ռումբ օգտագործելով
Այսօր առավոտյան ԱՄՆ-ն Նաթանզի միջուկային օբյեկտին հարվածել է բունկեր պայթեցնող ռումբ օգտագործելով։ Այս մասին հայտնում է «Kan»-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Հաղորդվում է, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը, ըստ որոշ տեղեկությունների, չեն մասնակցել հարձակմանը։
Հիշեցնենք, որ 2025 թվականի հունիսին՝ Իսրայելի և Իրանի միջև 12-օրյա պատերազմի ժամանակ, ԱՄՆ-ն նախկինում Նաթանզի միջուկային օբյեկտին հարվածել էր բունկեր պայթեցնող ռումբերով։
Ավելի վաղ՝ իրանական լրատվամիջոցները հայտնել էին , որ միջուկային օբյեկտին հարվածը հասցվել է մարտի 21-ի առավոտյան։ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը իրականացրել է չափումներ և հայտնել, որ ճառագայթային աղտոտման տարածում չի արձանագրվել։ Նշվում է նաև, որ հարակից բնակավայրերի բնակիչների կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում։
Այս թեմայով կարդացեք
Թողնել մեկնաբանություն
Գրել մեկնաբանություն
Գովազդ









































