1915 թվականի անավարտ պատմությունը (տեսանյութ)
Այս թողարկման մեջ հեղինակը ներկայացնում է Ռուբեն Սևակի կյանքի ու մահվան պատմությունը՝ մի մարդու, ում ճակատագիրը դարձավ մի ողջ ժողովրդի ողբերգության արտացոլումը: Մեկ կենսագրության միջոցով մենք փորձում ենք ընկալել 1915 թվականի արհավիրքի մասշտաբներն ու հասկանալ, թե ինչու այս պատմությունը մինչ օրս ավարտված չէ:
Ռուբեն Սևակի անվան կողքին հնչում են դարաշրջանի այլ ճակատագրական անուններ ևս՝ Գրիգոր Զոհրապ, Կոմիտաս, ինչպես նաև Թալեաթ փաշա՝ մի կերպար, որը դարձավ հանցագործության կազմակերպիչների խորհրդանիշը:
Ինչո՞ւ է 111 տարի անց Հայոց ցեղասպանության թեման շարունակում մնալ արդիական:
Ի՞նչ է նշանակում ժողովրդի դեմ գործված հանցագործությունը սերունդներ անց:
Հնարավո՞ր է սպանել ոչ միայն մարդկանց, այլև հիշողությունը, ժառանգությունն ու ապագան:
Այս դրվագում խոսում ենք ոչ միայն անցյալի, այլ նաև ներկայի մասին, այն հետևանքների, որոնք շարունակում են ազդել տարածաշրջանի, գիտակցության, քաղաքականության և ինքնության վրա:
1915-ը սոսկ թիվ չէ: Այն հարց է, որը մինչ օրս չունի ազնիվ պատասխան:
Այս թեմայով կարդացեք
Թողնել մեկնաբանություն
Գրել մեկնաբանություն
Գովազդ








































