Իտալիայի առաջնության 35-րդ տուրում առաջատար Ինտերը սեփական հարկի տակ՝ Սան Սիրո մարզադաշտում, 2:0 հաշվով առավելության հասավ Պարմայի նկատմամբ։

Այս հաղթանակը վճռորոշ դարձավ, և Քրիստիան Կիվուի գլխավորած թիմը առաջնության ավարտից երեք տուր առաջ պաշտոնապես հռչակվեց Իտալիայի չեմպիոն՝ նվաճելով ակումբի պատմության 21-րդ Սկուդետոն։

Հանդիպման հաշիվը բացվեց առաջին խաղակեսին ավելացված ժամանակում՝ 45+1-րդ րոպեին, երբ աչքի ընկավ Մարկուս Թյուրամը։ Երկրորդ խաղակեսում՝ 67-րդ րոպեին, խաղադաշտ դուրս եկավ Հենրիխ Մխիթարյանը, որը կարևոր դեր խաղաց հանդիպման վերջնամասում։

80-րդ րոպեին նա, օգտվելով փոխարինման դուրս եկած Լաուտարո Մարտինեսի փոխանցումից, խփեց երկրորդ գոլը՝ վերջնականապես ձևակերպելով «Ինտերի» չեմպիոնական հաղթանակը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ