2026 թվականի հունիսի 7-ին տեղի ունեցած Ազգային ժողովի ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանում բողոքարկել է ընտրությունների մասնակցող 7 քաղաքական ուժ, կամ մասնակիցների 39%-ը։

«Սա աննախադեպ է Հայաստանի ընտրական համակարգի պատմության մեջ։ Ընտրությունների արդյունքները բողոքարկող ուժերը միասին ստացել են 634․876 քվե, կամ քվեարկությանը մասնակցած ընտրողների 43%-ը»,-նշում է »Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Էդգար Ղազարյանն ու շարունակում. «Հատկանշական է, որ ընտրությունների արդյունքները բողոքարկել են գործող ռեժիմին ընդդիմություն հանդիսացող գրեթե բոլոր քաղաքական ուժերը, բացառությամբ «Ազգային ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցության, Հայ ազգային կոնգրես կուսակցության, «Լուսավոր Հայաստան» կուսակցության։

2018 թվականին տեղի ունեցած ադրբեջանա-թուրքական հեղափոխությունից հետո չի բողոքարկվել միայն 2018 թվականի Ազգային ժողովի արտահերթ ընտրության արդյունքները։ 2021 թվականի Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների արդյունքները բողոքարկվել է ընտրություններին մասնակցած 4 քաղաքական ուժերի կողմից, որն աննախադեպ էր այդ ժամանակվա համար»։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ