Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 1 450-ի
Վենեսուելայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը հասել է 1 450 մարդու, ևս 3 150 մարդ ստացել է վնասվածքներ։ Այս մասին հայտնել է երկրի առաջատար օրենսդիրներից մեկը՝ Խորխե Ռոդրիգեսը, հաղորդում է BBC News-ը։
Ըստ նրա, ընդհանուր առմամբ տարերային աղետի հետևանքները անդրադարձել են 12 721 մարդու վրա։ Նա նշել է, որ երկիրը ապրում է «ճգնաժամային ժամեր», որոնց ընթացքում շարունակվում են փրկարարական աշխատանքները և ողջ մնացածներին գտնելու փորձերը։
Ռոդրիգեսը կրկին բնութագրել է երկու հզոր երկրաշարժերը որպես «երկրի պատմության ամենադաժան բնական աղետը»։
Նա նաև հայտնել է, որ վնասված և ավերված շենքերի թիվն աճել է՝ հասնելով 774-ի։ Փրկարարական ծառայությունները շարունակում են աշխատել տեղերում՝ չնայած բարդ պայմաններին և հետցնցումների սպառնալիքին։
Այս թեմայով կարդացեք
Թողնել մեկնաբանություն
Գրել մեկնաբանություն
Գովազդ







































