Պակիստանը հարվածեր է հասցրել Աֆղանստանին. կան զոհեր
Պակիստանի անվտանգության ուժերը հակաահաբեկչական գործողություն են իրականացրել Աֆղանստանի հետ սահմանին գտնվող Խայբեր-Պախտունհվա նահանգում՝ սպանելով 29 զինյալի։
Այս մասին հայտարարել է Պակիստանի տեղեկատվության նախարար Աթթաուլլահ Թարարը։
Նա նշել է, որ գործողությունը հիմնված է եղել հետախուզության վրա։ Ցամաքային փուլից հետո անվտանգության ուժերը թիրախային հարվածներ են հասցրել Պակիստան-Աֆղանստան սահմանի երկայնքով գտնվող Ջամաաթ-ուլ-Ահրարի և Ֆիտնա ալ-Խավարիջի թաքստոցներին և ճամբարներին։ Գործողության ընթացքում ոչնչացվել են նաև զինյալների երեք օբյեկտներ, այդ թվում՝ զենքի և զինամթերքի պահեստներ։
Թարարը ընդգծել է, որ հակաահաբեկչական գործողությունները կշարունակվեն մինչև երկրի անվտանգությանը սպառնացող վտանգների լիակատար վերացումը։
Այս թեմայով կարդացեք
Թողնել մեկնաբանություն
Գրել մեկնաբանություն
Գովազդ






































