Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Թեհրանը կկատարի Միացյալ Նահանգների հետ կնքված համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունները, եթե Վաշինգտոնը կատարի իր պարտավորությունները:

«Եթե ամերիկյան կողմը կատարի համաձայնագրում իր պարտավորությոնները, մենք նույնպես կկատարենք մեր պարտավորությունները: Մեր մոտեցումը անհիմն սպառնալիքների ֆոնին հիմնվում է բանականության և մարդկային արժանապատվության վրա, և երբ գործելու ժամանակը գա, վճռականորեն և անվախ կպաշտպանենք մեզ»,- Փեզեշքիանի խոսքն է մեջբերել Press TV-ն։

Իրանը և Միացյալ Նահանգները հունիսի 18-ի գիշերը հեռակա կարգով ստորագրել են հուշագիր, որը նախատեսում է փետրվարի 28-ին սկսված ռազմական հակամարտության ավարտ։ 


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ