Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը երկարաձգել է համագործակցությունը Միլանի «Ինտեր»-ի հետ։ Ինչպես հայտնում է իտալական ակումբի մամուլի ծառայությունը, կողմերի միջև նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի 30-ը։

Հիշեցնենք, որ փորձառու կիսապաշտպանը միլանյան թիմի գույները պաշտպանում է 2022 թվականից։ «Ինտեր»-ում անցկացրած չորս մրցաշրջանների ընթացքում Մխիթարյանը հասցրել է դառնալ թիմի առանցքային խաղացողներից մեկը՝ նվաճելով Իտալիայի երկու չեմպիոնական տիտղոս («Սկուդետո»), երկու գավաթ և երկու սուպերգավաթ։

«Ներաձուրիների» կազմում անցկացրած 187 հանդիպումներում հայ ֆուտբոլիստը դարձել է 12 գոլի և 21 գոլային փոխանցման հեղինակ։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ