ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին քննադատել է ՆԱՏՕ-ի ֆինանսավորման ներկայիս մոդելը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին քննադատել է ՆԱՏՕ-ի ֆինանսավորման ներկայիս մոդելը՝ հայտարարելով, որ Միացյալ Նահանգները դաշինքի պաշտպանության համար անհամաչափ մեծ ծախսեր է կատարում՝ դրա դիմաց համարժեք օգուտ չստանալով։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի պաշտպանության վրա ծախսում է շուրջ 999 մլրդ դոլար, մինչդեռ մյուս խոշոր անդամների ռազմական բյուջեները զգալիորեն փոքր են՝
Մեծ Բրիտանիան 90.5 մլրդ դոլար, Ֆրանսիան՝ 66.5 մլրդ դոլար, Իտալիան 48.8 մլրդ դոլար, Լեհաստանը 44.3 մլրդ դոլար չափով:
Թրամփը նաև պնդել է, որ մյուս երկրները, այդ թվում՝ Գերմանիան, ծախսում են ավելի քիչ՝ ընդգծելով, որ նման իրավիճակը «անհեթեթ է»։
Այս թեմայով կարդացեք
Թողնել մեկնաբանություն
Գրել մեկնաբանություն
Գովազդ







































