ԱՄՆ բանակում բարձրագույն հրամանատարական կազմի կադրային ճգնաժամ է խորանում
ԱՄՆ բանակը արդեն մի քանի ամիս է՝ չունի Սենատի կողմից հաստատված մշտական շտաբի պետ։ Ապրիլին պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթի որոշմամբ պաշտոնից հեռացվեց գեներալ Ռենդի Ջորջը, որի պաշտոնավարման ժամկետի ավարտին դեռ ավելի քան մեկ տարի կար։ Պաշտոնանկության պատճառները հրապարակայնորեն չեն ներկայացվել։
Ջորջի հեռացումից հետո շտաբի պետի պարտականությունները ժամանակավորապես ստանձնեց գեներալ Քրիստոֆեր Լանևը։ Հեգսեթը ցանկանում էր նրան առաջադրել մշտական շտաբի պետի պաշտոնում, սակայն թեկնածությունը բախվել է Սենատի մի շարք հանրապետականների դիմադրությանը և մինչ այժմ առաջ չի շարժվել։
Խնդիրը միայն շտաբի պետի պաշտոնով չի սահմանափակվում։ Պենտագոնում վերջին ամիսներին տեղի են ունեցել մի շարք բարձրաստիճան զինվորականների պաշտոնանկություններ, իսկ բանակի մի շարք առանցքային ղեկավար պաշտոններ շարունակում են մնալ թափուր կամ զբաղեցված են ժամանակավոր պաշտոնակատարների կողմից։ Reuters-ը նշում է, որ փոփոխությունները վերաբերում են ոչ միայն ցամաքային զորքերին, այլև ԱՄՆ զինված ուժերի բարձրագույն ղեկավարության այլ օղակներին։
Իրավիճակը կարող է ավելի բարդանալ նաև բանակի նախարար Դեն Դրիսկոլի հնարավոր հեռացմամբ․ ամերիկյան լրատվամիջոցների տվյալներով՝ Հեգսեթի հետ ամիսներ շարունակվող լարված հարաբերություններից հետո նա կարող է մինչև տարեվերջ լքել պաշտոնը։
Այս թեմայով կարդացեք
Թողնել մեկնաբանություն
Գրել մեկնաբանություն
Գովազդ









































